Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+zakaryan 27.09.
A A
Սպորտ

Արսեն Զախարյանը բուժվել է կորոնավիրուսից․ բարդություններ չկան

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ Արսեն Զախարյանը չի ընդգրկվել այսօր «Վալենսիայի» հետ կայանալիք հանդիպմանը։

«Արսենը դեռ լիովին չի ապաքինվել: Բայց նրա վիճակը նորմալ է։ Բարդություններ չկան։ Զախարյանն աշխատում է ուսումնական բազայում. Նա անպայման պատրաստ կլինի շաբաթ օրվա խաղին», - հայտնել են իսպանական ակումբի մամուլի կենտրոնից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանահայ ֆուտբոլիստը վարակվել էր կորոնավիրուսով և բաց էր թողել թիմի մարզումները։ Նա արդեն ապաքինվել է և այժմ պատրաստվում է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղին։

Նշենք, որ Արսեն Զախարյանն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման, որոնց ժամանակ խաղադաշտում անցկացրել է ընդամենը 35 րոպե։