Բացել լրահոսը Փակել լրահոսը
1120652
A A
Հասարակություն

Պեսկովը տեղեկություններ չունի Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում, հայտնում է Ռիա նովոստին։

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է իր ամուսնուն։