Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kanajk 26.09.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը ՈւԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայի C գոտու ընտրական փուլի շրջանակում այսօր հանդիպեց Ղազախստանի ընտրանու հետ:

 

Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1: Մեր թիմից միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Վերոնիկա Ասատրյանը:

 

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին նախատեսված Իսրայել – Հայաստան հանդիպումը հետաձգվել էր, քանի որ սեպտեմբերի 20-ին չեղարկվել էին ինքնաթիռային չվերթներ: Այդ խաղը տեղափոխվել է դեկտեմբերի 2-ին:

 

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 27-ին, և կընդունի Էստոնիայի հավաքականին: