Բացել լրահոսը Փակել լրահոսը
67634df62cfece88d75b581d49665cb1_1695629560
A A
Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում․ կինը երեխային գրկին սպառնում էր կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է․ Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել, գրում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը և նրան տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկներն էլ տեղափոխեցին հիվանդանոց։Ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնությունը։