Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայկական ղեկավարությունը պարբերաբար ինքն է կրակի վրա յուղ լցնում․ Լավրով (տեսանյութ)

 Հայաստանում կա ոչ պետական կազմակերպությունների հզոր լոբբի, որ փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում,  կան հզոր լոբբիներ, որ աշխատում են ի շահ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, և այդ շահերը  Ռուսաստանի ազդեցությունը այնտեղ խաթարելն է, փաստ է։ Դրանք ներկայացված են   հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծված է արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով: Այդտեղ շատ նման կազմակերպություններ կան»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի։ Գիտենք, թե ով է շահագրգռված և ով է ղեկավարում: Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»,- հավելել է նա։