Բացել լրահոսը Փակել լրահոսը
50d7978c-fde4-4838-9a63-bd1fee294bd8_w1023_r1_s
A A
Հասարակություն

Բրյուսելը ի գիտություն է ընդունել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում

«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը», - այսօր Բրյուսելում կայացած մամլո ասուլիսին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Նրա խոսքով՝ Բրյուսելում ակնկալում են, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։ Պիտեր Ստանոն շեշտում է. «Կարևոր է նաև, որ Բաքուն ռազմական գործողությունները որպես պատրվակ չօգտագործի Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման համար»։