Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում (տեսանյութ)

Ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Իմ տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ ուղերձը միայն իմ կարծիքն է ներկայացնում:
Ի դեպ, կապը շատ վատ է Արցախում, քանի որ ցեղասպան ռեժիմը թիրախավորել է նաև կապի համակարգը»,- գրել է նա։

«ՀՀ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անդամ բոլոր  երկրներին՝ ծանուցելով, որ Արցախում ցեղասպանություն է»,- ասում է Բեգլարյանը։