Պարենային անվտանգություն, ինքնաբավություն. ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊարենային անվտանգություն, ինքնաբավություն. ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը Բանախոսներ՝ -Արման Խոջոյան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ -Սամվել Ավետիսյան՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Տարածաշրջանային հակամարտությունների պատճառով արտաքին հաղորդակցության սահմանափակումներ ունի: Հայաստան ներկրվող ցորենի 99,9 տոկոսը Ռուսաստանից է։ Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանին ցորենի միակ մատակարարն: Այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ է դիտարկում կառավարությունը՝ մեղմելու այն հնարավոր լոգիստիկ ռիսկերը, որոնք այսօր էլ կան՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության, Հարավային Կովկասի լարված իրավիճակով: Կառավարությունը դեռևս այս տարվա հունիսին հաստատել էր Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023- 2026 թվականների գործողությունների ծրագիրը: Որպես նպատակ են հռչակվել պարենային անվտանգությունը, պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը, նյութական պահուստի պաշարների համալրումը և ընդլայնումը, բնակչության բոլոր խավերի համար ֆիզիոլոգիական նվազագույն նորմերին համապատասխանող սննդի ձեռքբերման տնտեսական հնարավորությունների և օգտագործվող սննդամթերքի անվտանգության ապահովումը: Ի՞նչ քայլերի ու միջոցների հաջորդականությամբ են իրականացվում այս նպատակները և ի՞նչ արդյունավետությամբ: Ո՞ր ապրանքատեսակների ինքնաբավությունը կարող է ապահովել Հայաստանը, որո՞նք՝ ոչ. պատճառները: Այս և թեմային վերաբերող այլ հարցերի պատասխանները կստանանք քննարկման ընթացքում։