A
A
Վարչապետը Շենգավիթում ծանոթացել է հեծանվասպորտի և մարմնամարզության մարզադպրոցների կառուցման ընթացքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․
Այսօր Երեւանում շրջայցի ընթացքում ծանոթանում ենք իրականացվող ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։
Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: