Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Wildberries-ի դեմ ակցիա անողներին Քերոբյանը կոչ արեց կրթվել (տեսանյութ)

Տնտեսվարողները դժգոհում են, որ հավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծվել Հայաստանում Wildberries-ի գործունեության արդյունքում։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ճեպազրույցի ժամանակ։ 

«Մեր առաջարկն այն է, որ տնտեսվարողները նկարագրեն՝ ի՞նչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ և դիմեն մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Մենք հիմա ուսումնասիրություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ, բայց մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում և այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները։»,-պատասխանեց նախարարը։  

Հարցին՝ ինչպե՞ս է լինում, որ Wildberries-ով ապրանքները էժան են գալիս Հայաստան, իսկ ԵԱՏՄ տարածքից ապրանքը թանկ է գալիս Հայաստան, Քերոբյանն արձագանքեց․ «Այն տարբերակով, որ մեր փոքր, միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռքբերում ՝ դա չորրորդ, հինգերրորդ, վեցերորդ ձեռքի վաճառք է, կան մի շարք միջնորդներ գործընթացի մեջ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան Wildberries-ի դեպքում, երբ արտադրողն ապրանքը ուղիղ սպառողին է վաճառում»։ 

Անդրադառնալով լաստանավի համար կատարվող վճարումներին՝ Քերոբյանը նշեց, որ վճարում են ամեն կատարած փոխադրման համար․ «Հուլիս ամսից է սկսվել լաստանավով փոխադրումները, այսինքն մոտ երկու ամիս է սուբսիդավորում ենք, այսինքն տեսնում ենք դրական դինամիկա՝ ապրանքների այս նոր ուղղությամբ աշխատելու ուղղությամբ, և պետք է կառավարությանը առաջարկենք՝ երկարացնել սուբսիդավորումը»։