A
A
ՔՊ ականները հարձակվել են Բևեռի աջակիցների վրա. Բեւեռը տեսանյութ է տարածել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը․
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Մալաթիա վարչական շրջանում՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ, ՔՊ-ականները հարձակվել են սեպտեմբերի 7-ին կայանալիք հանրահավաքի իրազեկում իրականացնող Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, հայհոյել, վիրավորել ու հարվածներ հասցրել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութը, խնդրում ենք լուսաբանել և ուշադրության կենտրոնում պահել թեման: Այս պահին հարձակման ենթարկվածները ոստիկանական բաժանմունքում են: