Բացել լրահոսը Փակել լրահոսը
374662889_706351238200464_4529130443298149217_n
A A
Հասարակություն

Արցախի անկախության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։
 
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 3-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, հընթացս Սուրբ Պատարագի, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք։
 
Աղոթք կբարձրացվի առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։
ը»,- ասված է հաղորդագրությունում։