Բացել լրահոսը Փակել լրահոսը
1693380136_f4wcjadwmaauhhy-1536x864
A A
Քաղաքականություն

Ժամանակը հաշված է․ Փարիզի քաղաքապետը Կոռնիձորի ճանապարհից լուսանկար է հրապարակել

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ Կոռնիձոր ուղևորվելու ճանապարհից։

«Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, սովի մատնված, ամեն ինչից զրկված։ Այս հումանիտար աղետին առերեսվելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը հաշված է»,- նկարին կից գրել է Փարիզի քաղաքապետը։