A
A
Ինչ են խոստանում Օղակաձեւ զբոսայգու հետ կապված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի գրառումը․
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում։ Բարեկարգումից հետո այգին կդառնա երևանցիների սիրելի անկյուններից մեկը՝ ստեղծելով հարմար, արդիական, ազատ և ստեղծարար միջավայր. ճիշտ այնպիսին, ինչպիսին ցանկացել է երևանցին։ Այգին կունենա անհրաժեշտ բոլոր հարմարությունները և հնարավորությունները՝ զբոսնելու, հանգստի, ժամանակ անցկացնելու, աշխատելու և քաղաքը վայելելու համար։ Այն կլինի ավելին, քան միայն կանաչապատ տարածք։