Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրեց Երվանդ Քոչարի 𝟏/𝟏 գտնվող բենզալցակայանի գործունեությունը (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում էր կայացրել։

Օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց, և այն ապամոնտաժվեց։