Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գրավոր քննությունն անցած բոլոր 4 դատավորների թեկնածուները հաղթահարեցին նաև հարցազրույցի փուլը

Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: 

Ըստ քվեարկության արդյունքների՝ բոլոր չորս թեկնածուներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը։

Նրանք են՝

1․ Արտուշ Ավագյանը

2․ Դավիթ Սարգսյանը

3․ Անի Միքայելյանը

4․ Գուրգեն Մալխասյանը: