Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+liga 18.07.
A A
Սպորտ

Հայաստանը և Վրաստանը՝ 14 անհաջողակների շարքում. Ֆուտբոլի եվրոլիգաներ

Կայացավ եվրոպական լիգաների որակավորման 3-րդ փուլը, որից հետո մի շարք երկրներ ընդմիշտ դուրս մնացին եվրոպական մրցումներից։

 

Որակավորման երկրորդ փուլից հետո ելույթներն ավարտել էին հինգ երկիր՝ Լիխտենշտեյնը, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Չեռնոգորիան և Սան Մարինոն։ Երրորդ փուլից հետո դրանց միացան ևս ինը՝ Ջիբրալթարը, Անդորրան, Էստոնիան, Վրաստանը, Մալթան, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Հայաստանը և Իռլանդիան:

 

Հիշեցնենք, որ այդ փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչ Երևանի «Փյունիկը» երկու խաղերի արդյեւնքներով պարտվեց նորվեգական «Բուդյո-Գլիմտին»՝ 0:3, 0:3:

 

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում իրենց թիմերին անվերադարձ կարող են կորցնել ևս 10 երկրներ: Դրանք են Հյուսիսային Մակեդոնիան, Բելառուսը, Ալբանիան, Լիտվան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Կոսովոն, Ռումինիան և Հունգարիան։

 

Հավելենք, որ որակավորման երեք փուլից հետո կորուստներ չեն կրել չորս երկրներ՝ Նիդեռլանդները, Բելգիան, Շոտլանդիան և Թուրքիան: Իսկ ահա Եվրոպայի թոփ 5 երկրները՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան, պայքարը կսկսեն փլեյ-օֆֆից: Այդ խաղերը կկայանան օգոստոսի 22-24-ին և 29-31-ը: