Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo.
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ հումանիտար աղետի ու պատանդների հարցով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը: