Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ 6666
A A
Հասարակություն

Հնդկաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 14:49-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Քարիմգանջ քաղաքից 18 կիլոմետր հյուսիս-արևմուտք է եղել, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։