Բացել լրահոսը Փակել լրահոսը
367687122_242890862040357_3291504452582531100_n
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Օգոստոսի 14-ին, ժամը 15։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում (մոտ 80 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):