A
A
Վրաստանում սողանքի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի. aliq.ge
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (17:20) զոհերի թիվը հասել է 25-ի:
Այդ տեղեկությունը aliq.ge-ի փոխանցմամբ հաստատել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Այս պահին որոնվում է 8 անհետ կորած։
Հիշեցնենք. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: