Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_DSC08564
A A
Հասարակություն

Երևանը կդառնա ոչ թե տրանսպորտային միջոցների, այլ՝ մարդկանց համար հարմարավետ քաղաք․ «Ապրելու երկիր»․ մեգանախագիծ

Ճանապարհային մեծ օղակի հայեցակարգ․ Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանին վերաբերող ևս մեկ մեգանախագիծ

Ինչպե՞ս պետք է կարգավորել երևեկությունը Երևանում և ի՞նչ նոր ճանապարհների կառուցման անհրաժեշտություն կա մայրաքաղաքում, որպեսզի քաղաքացիները օրվա տարբեր ժամերի չհայտնվեն խցանումների մեջ, չնյարդայնանան ու չփչացնեն իրենց կյանքի որակը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Երևանի ճանապարհային Երկրորդ Մեծ օղակի հայեցակարգը ներկայացրեց քաղաքացիներին: Մեծ օղակը շրջանցիկ ճանապարհ կարող է դառնալ Փոքր կենտրոն մտնելու և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ հասնելու համար:

«Խցանումները մեր կյանքը վերածել են դժոխքի: Մենք մեր կյանքի մի մասը անց ենք կացնում խցանումներում, մենք միշտ ուշանում ենք, և դառնում անպարտաճանաչ խցանումների հետևանքով: Շտապօգնության մեքենաների մասին խցանումներում հայտնվելու մասին էլ չեմ խոսում, երբ ամեն վայրկյանը մարդկային կյանք կարող է արժենալ»,- ասել է նա։

Հարմարավետություն, մատչելիություն և արագություն․ սրանք են այն երեք չափանիշները, որոնք կարող են տրանսպորտային փոխադրումները, երթևեկության համակարգը դարձնել լիարժեք: Մեծ օղակը կունենա հետիոտնային մեծ մայթեր, կհստակեցվեն հեծանվային ուղիները, կառուցվող ճանապարհը կունենա 40 մետր լայնություն:

«Երևանի խցանումների խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք է բացահայտել և ճիշտ ձևակերպել վերջիններիս առաջացման պատճառները, իսկ դրանք քաղաքային ոչ պատշաճ կառավարման և տրանսպորտային անարդյունավետ համակարգի հետևանք են։ Ինչպես և տրանսպորտային ճոպանուղին, այնպես էլ ճանապարհային մեծ օղակը մեր այն մեգանախագծերից է, որն ուղղված է Երևանի խցանումների հիմնախնդրի լուծմանը»»,- ասել է նա։

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու Երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, տեղական ինքնակառավարման մասնագետ Դավիթ Մարգարյանն ավելի մանրամասն ներկայացրեց ճանապարհային Մեծ օղակի նախագիծը։

«Ճանապարհն այնքան լայն է լինելու, որ ամեն կողմում լինելու է չորս երթևեկելի գոտի»,- ասել է նա:

Ճանապարհային Մեծ օղակի կառուցմամբ կստեղծվեն նոր կանաչապատ տարածքներ և գոտիներ: Այս մեծ նախագիծը կիրականացվի նաև մասնավորի հետ համագործակցությամբ,

և Երևանը կդառնա ոչ թե տրանսպորտային միջոցների, այլ՝ մարդկանց համար հարմարավետ քաղաք։