Բացել լրահոսը Փակել լրահոսը
f10f3ee98a7eb9e1d32d2e8717f3fdff_1691576473
A A
Հասարակություն

Վարորդը Tesla-ով հայտնվել է ձորում. վարորդի դին հայտնաբերել է մեքենայից դուրս. shamshyan.com

Արագածոտնի մարզում այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Արեգ Ա.-ն իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Սասունիկ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արեգ Ա.-ն տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: