A
A
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջանանում սողանքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ըստ վերջին տեղեկատվության՝ տարերքի հետևանքով անհետ կորած է համարվում 33 մարդ, որոնցից, այսօր առավոտյան թարմացված տվյալներով, հայտնաբերվել է 20 մարդու մարմին», - ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր 19 զոհերի մարմինների հայտնաբերման մասին, 15 մարդ համարվում էր անհետ կորած։
Շովիում լայնածավալ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: