A
A
Նիկոլ Փաշինյանին կներկայացվի Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը ԱԱՏՄ ղեկավարի պաշտոնում
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը: Հայտնում են ԱՆ-ից։
Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, որը տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից ղեկավարի պաշտոնակատարը:
6 ամսվա աշխատանքների մասին Սլավիկ Սարգսյանի ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, նրա բացակայությամբ, նորից մանրամասն քննարկվել է նրա թեկնածությունը, որից հետո խորհուրդը միաձայն որոշում է կայացրել վարչապետին ներկայացնել Սլավիկ Սարգսյանի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը: