A
A
Ջասթին Թրյուդոն հայտնել է կնոջից բաժանվելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ բաժանվում է կնոջից ՝ Սոֆիից: Նրանք ամուսնացած են եղել 18 տարի։ Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն։
Թրյուդոյի խոսքով՝՝ ինքն ու իր կինը որոշել են բաժանվել բազմաթիվ բովանդակալից ու բարդ զրույցներից հետո: Ընդ որում, ընդգծել Է Կանադայի վարչապետը, նրանք մնում են հարազատ մարդիկ, որոնք կապված են միմյանց հանդեպ սիրով եւ հարգանքով:
Ջասթին Թրյուդոյի գրասենյակը հայտնել է, որ ամուսինները բաժանվելու մասին համաձայնագիր են ստորագրել: Նրանց որոշման կապակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավական և էթիկական քայլերը։