A
A
Աղավնաձոր գյուղի մոտ մի քանի օջախներով այրվում է շուրջ 60 հա խոտածածկույթ․ թարմացված
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, չորս օպերատիվ խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և անօդաչու թռչող սարքավորումների ստորաբաժանման օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների տարբեր օջախներով այրվում է մոտ 65 հա խոտածածկույթ․ կա հրդեհի տարածման վտանգ դեպի Հորս բնակավայրի մոտակայքում գտնվող անտառածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող, 17 տեխնիկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից, Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ, կիրառվել են մի քանի անօդաչու թռչող սարք և ՀՀ ՊՆ մեկ ուղղաթիռ։
Ուղղաթիռից հրդեհի դժվարամատչելի օջախների ուղղությամբ իրականացվել է ջրի թիրախային 8 բացթողում։
Ժամը 19։05-ի դրությամբ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառածածկ տարածք։
Ժամը 22:30-ի դրությամբ դեպքի վայրում առկա են հրդեհի փոքր օջախներ: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. երեք տեղամասերում սահմանվել է հերթապահություն:
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։