A
A
Կոռնիձորում բեռնատարների սառնարաններն աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանա
Աջակցիր «Ա1+»-ին8-րդ օրն է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Բեռնատարների սառնարաններն աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանա։
Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, հայտնում է 1lurer.am-ը։
Նշվում է, որ արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա՝ վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում: