«Կարմիր խաչից պահանջում եմ տեսազանգ ապահովել հորս հետ». Վագիֆ Խաչատրյանի դուստր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել, միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում: Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ից չեն նշե, թե հայրը կոնկրետ որ հիվանդանոցում է գտնվում։
«Ասել են՝ տեսակցել են, հայրս գտնվում էր լավ վիճակում, սակայն ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ ԿԽՄԿ-ից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Ասում են, որ կարող եք բանավոր խոսք փոխանցել, բայց թե ես, թե հայրս, թե ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի մենք գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց նկատմամբ, ինչ կարող ենք փոխանցել միմյանց:
Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս՝ հասկանալու, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում:
Մանրամասներըէ տեսանյութում