Բացել լրահոսը Փակել լրահոսը
cdc679bebbe282e170ab6fe0dca8445e_1690523159
A A
Հասարակություն

ՀՀ ՊՆ УАЗ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել ՀՀ ՊՆ «Մուրացանի» զինվորական հոսպիտալ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: