A
A
Տոպրակի մեջ հայտնաբերված ու ավելի ուշ մահացած նորածնի մորը մեղադրանք է ներկայացվել
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում՝ տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 248-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք)»,- տեղեկացրել է Աբրահամյանը:
Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։