A
A
Վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռ
Աջակցիր «Ա1+»-ինԱլթայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռ՝ բախվելով էլեկտրահաղորդման գծին։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ուղղաթիռում եղել են 13 ուղևոր, երեք օդաչու: 10 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը ծանր վիճակում են, (մարմնի) 90 տոկոս այրվածքներով:
Ավիացիոն ծառայությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել են զբոսաշրջիկներ։