A
A
Առնո Դարչինյանը նոկաուտի ենթարկեց թուրք, Վաղարշակ Քեյանը՝ սլովենցի մրցակցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը վստահ հաղթել է թուրք մարզիկ Ֆուրկան Օյանին: 46 կգ քաշային մեր մարզիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: 3-րդ ռաունդում մրցավարը ելնելով թուրք բռնցքամարտիկի առողջությունից, դադարեցրել է մենամարտը:
Առաջնությունը գերվստահ հաղթանակով է մեկնարկել նաև պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն, 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը: Սլովենացի Գասպեր Պեհանտը նույնիսկ երեք րոպե չդիմացավ: 1-ին ռաունդում Քեյանի ուժգին հարվածաշարերից հետո մրցավարը 2 անգամ նոկդաուն արձանագրեց, որից հետո դադարեցրեց մենամարտը: