Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցը ստուգողական խաղում 10 գոլ է խփել
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա հինգշաբթի տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղերը, որոնց կմասնակցեն Հայաստանի չորս թիմեր: Երևանի «Ալաշկերտի» մրցակիցը «Դեբրեցենն» է:
Հունգարական թիմը նոր մրցաշրջանին պատրաստվել է Ավստրիայում: Վերջին ստուգողական խաղում «Դեբրեցենը» 0:1 հաշվով պարտվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» թիմին։ Բայց ահա դրանից առաջ «երկաթուղայինները» 10 գոլ էին ուղարկել Ավստրիայի 4-րդ դիվիզիոնի մասնակից «Անիֆի» դարպասը: Այդ խաղում հատկապես աչքի է ընկել Ալեքսանդրոս Կիզիրիդիսը, որը խփել է չորս գոլ: Սակայն, «Ալ-Շաբաբի» հետ խաղում հույն կիսապաշտպանն ընդհանրապես չի մասնակցել հանդիպմանը: «Դաբրեցենն» վերջին խաղում հանդես է եկել այսպիսի կազմով. Մեգյերի – Կուշնիր, Դրեսկովիչ, Ռոմանչուկ (Լոնկար, 76), Ֆերենցի – Լագատոր, Մանրիկե – Վայդա (Ժոաո Օլիվեյրա, 70), Ջուջակ (Սեչի, 70), Բոդի – Դորիան Բաբունսկի (Դոմինգես, 70): Ըստ հունգարացի մասնագետների, «Դեբրեցենի» գլխավոր մարզիչ Սրջան Բլագոևիչը հենց այդ կազմն է համարում հիմնական։
«Ալաշկերտի» մրցակիցն այժմ պատրաստվում է սեփական մարզաբազայում: Թիմն այսօր իր մարզադաշտի մամուլի սրահում հանդիպում է կազմակերպելու երկրպագուների հետ: Դրան կմասնակցեն ակումբի նախագահը, թիմի գլխավոր մարզիչն ու ավագը՝ Բալաս Ջուջակը:
«Ալաշկերտ» - «Դեբրեցեն» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին, «Ուրարտու» մարզադաշտում: