Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին:

Այս մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի էջից։

Նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Պաշտպանության գերատեսչության ղեկավարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը: