Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վիտալի Բալասանյան
A A
Հասարակություն

Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին հայտնել է Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:

Փաստաբանը տեղեկացրել է՝ այս պահին Վիտալի Բալասանյանն ազատության մեջ է:

 

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին։ Նա կասկածվում էր իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու մեջ։ Հուլիսի 17-ին Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։