Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը փոփոխվեց․ ի՞նչ մտահոգություններ մնացին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

 

Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը փոփոխվեց․ ի՞նչ մտահոգություններ մնացին» թեմայով։
Բանախոսներ՝
-Վիլեն Գաբրիելյան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
-Տիգրան Պետրոսյան՝ քրեագետ, գնդապետ
-Իշխան Գևորգյան՝ «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ Խորհրդի նախագահ
Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը։
Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կլուծվեն բոլոր խնդրահարույց հարցերը:
Փոխնախարարի հավաստմամբ առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն` Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ դեռեւս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցկացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: