Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի դիմաց (տեսանյութ)

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնությամբ՝ քաղաքացիները Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց ակցիա են անում՝ ի պաշտպանություն Արցախի։

Մասնակիցների նպատակն է միջազգային կառույցի ուշադրությունը հրավիրել Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին։

Ակցիային միացած ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ-ն, հրաժարվելով բանակցային կողմ լինելուց, փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հավելեց, որ այսօրվա իշխանությունները հրաժարվել են զբաղվել Արցախի խնդրով ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլ որպես բանակցային կողմ։ Այդ պատճառով ակցիայի մասնակիցները եկել են ՄԱԿ–ի գրասենյակի մոտ` հույս ունենալով, որ կառույցն ականջալուր կլինի արցախցիների պահանջներին։

Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակի դիմացից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։