A
A
ԵՄ առաքելություն դիտորդները ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Աջակցիր «Ա1+»-ինԱմեն օր Եվրոպական Միության դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում մոտ 3800 կմ պարեկություն են իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-յան էջը։
«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն՝ մեր մանդատն է զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և միջադեպերից հետո հավաքել ստուգված տեղեկատվություն: Ինչպես, օրինակ, այս ուրբաթ՝ Երասխում»,- ասված է հաղորդագրության մեջ։