Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տավուշի մարզում բախվել են Jeep Wrangler-ն ու Toyota Alphard-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Նոյեմբերյան - Կողբ - Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են Jeep Wrangler և Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Նոյեմբերյան  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: