A
A
Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Ասրյանը հանդիպել է նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։