Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի թիմը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը։

Թիմն առաջիկայում կպատրաստվի սեփական մարզաբազայում։ Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին «Ինտերն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Ճապոնիայում, որտեղ նախատեսված է նաև ընկերական խաղեր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի առաջին պարապմունքին։ Իսկ ահա թիմի հիմնական ֆուտբոլիստներից ոմանք բացակայել են մարզմանը։ Նրանցից մեկը բելգիացի Ռոմելու Լուկակուն է, որի վարձակալման ժամկետն ավարտվել է և նա վերադարձել է Լոնդոնի «Չելսի»։ Այժմ իտալական և անգլիական ակումբները բանակցում են բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցի շուրջ։