Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+liga 14.07.
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ի լիգաների 1-ին խաղերից հետո լավագույնը Իսլանդիան է. Հայաստանը 50 տոկոսանոց արդյունք ունի

Կայացան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգաների որակավորման 1-ին փուլի առաջին խաղերը:

 

Ինչպես տեղեկացնում է եվրոպական ֆուտբոլի միությունը, բոլորից հաջող հանդես են եկել Իսլանդիայի ակումբները, որոնք 4 խաղում տարել են 3 հաղթանակ և արդեն վաստակել են վարկանիշային 1,333 միավոր: Երկուական հաղթանակ են տոնել Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Սլովակիայի և Կոսովոյի թիմերը:

 

Հայաստանի ակումբները ցույց են տվել 50 տոկոսանող արդյունք՝ մեկ հաղթանակ, 2 ոչ-ոքի և մեկ պարտություն: Վարկանիշային միավորներով մենք ետ ենք մնում վերևում նշված երկրներից և Չեռնոգորիայից, որը 3 թիմով է մասնակցում և ունի 0,833 միավոր:

 

Նշենք, որ Հայաստանն այս պահին զբաղեցնում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 37-րդ տեղը: Մեր թիմերի մրցակից երկրներից Բոսնիա և Հերցեգովինան 40-րդն է աղյուսակում, Էստոնիան՝ 44-րդը, Ալբանիան՝ 48-րդը, Չեռնոգորիան՝ 51-րդը:

 

Պատասխան խաղերը կկայանան հուլիսի 18-20-ը:

 

Հավելենք, որ 2023-24թթ մրցաշրջանում եվրոպական մրցումներում բոլորից շատ մասնակից ունեն Անգլիան ու Իսպանիան՝ 8-ական: Ապա գալիս են Իտալիան և Գերմանիան՝ 7-ական թիմ: Միակ երկիրը, որը մեկ մասնակից ունի, դա Լիխտեյնշտեյնն է, քանի որ այն չունի ազգային առաջնություն: