Բացել լրահոսը Փակել լրահոսը
2023
A A
Հասարակություն

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան
ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: 

Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն
առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014թ.-ի նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի
նոյեմբերի 27-ից հետո): Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝
ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. այսպիսով, նա կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: