Կնյազ Իբոյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի Մ-20 առաջնության չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 հավաքականն առաջին ու միակ ոսկե մեդալը նվաճեց Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մեր 92 կգ քաշային ըմբիշ Կնյազ Իբոյանը եզրափակիչ մարտում կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի նկատմամբ` 3:2: Մեր մարզիկը սկզբում զիջում էր 0:2 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին կարողացավ հնարք կատարել և հավասարեցնել հաշիվը: Թուրք ըմբիշն անմիջապես նետվեց գրոհի և փորձեց միավոր կորզել, սակայն դա արեց մրցամարտի կանոնների խախտումով: Արդյունքում, մրցավարները ևս մեկ միավոր շնորհեցին Կնյազ Իբոյանին:
Այդպիսով, Հայաստանի հավաքականն Եվրոպայի առաջնությունն ավարտեց 6 մեդալով` 1 ոսկի, 3` արծաթ, 2 բրոնզ: Այդ ցուցանիշով մեր ընտրանին 1-ին տեղը բաժանեց Ադրբեջանի և Թուրքիայի թիմերի հետ, որոնք նույնպես վեցական մեդալ վաստակեցին: