A
A
Հայաստանի բոլոր 4 ըմբիշները մտել են եզրափակիչ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գերազանց հանդես եկան Հայաստանի ազատոճայինները:
Մրցասպարեզ մտած մեր բոլոր ըմբիշները՝ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 92 կգ Կնյազ Իբոյանը, հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտան եզրափակիչ: Նրանք արդեն 4 մեդալ են ապահովել Հայաստանի համար:
Հատկապես վստահ հանդես եկավ Լևիկ Միքայելյանը, որն իր մրցակիցներին հաղթել է ժամանակից շուտ: Նրա մրցակիցը եզրափակիչում ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևն է, որը նույնպես մաքուր հաղթանակներ է տարել:
Այսօր բերնզե մեդալի համար պայքար կմղեն մեր երեք ըմբիշները՝ 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը: