Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի (տեսանյութ)

Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի:

Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականացումը: Արդիականացված երթուղիներում, ի դեպ, առանձին ուղեգծեր փոփոխվել են:

Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի: Ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմերն ամբողջությամբ կփոխարինվեն ավտոբուսներով: