Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 30.06.
A A
Սպորտ

Հայկ Մ. Մարտիրոսյանը 6-րդ տեղը գրավեց Պրահայի շախմատի տոնահանդեսում

Հայաստանի շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանն ավարտեց ելույթները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող շախմատային տոնահանդեսի գլխավոր մրցաշարում, որին մասնակցեցին 10 գրոսմայստեր:

 

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և կիսեց 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Հայկ Մարտիրոսյանը կստանա 5000 չեխական կրոն պարգևավճար:

 

Մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը, որը վաստակեց 5,5 միավոր և միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ամերիկացի Ռեյ Ռոբսոնից: