Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Բարձր է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար։ Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 4 զոհ։ Բարձր է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը»,- գրել է Փաշինյանը: