Բացել լրահոսը Փակել լրահոսը
355867867_588720316769721_2437914920897558532_n
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
 
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:
 
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:
 
Ի պատասխան դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժեւորում է մեր երկրի հետ հարաբերությունների կարեւորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
 
Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջեւ հաստատված բարեկամական սերտ կապերը եւ խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը եւ բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը:
«Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
 
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը եւս մեկ անամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեւավորված հարուստ օրակարգի շրջանակում: